Հայաստանում խոցելի անձինք հատուկ աջակցություն են ստանում պետության կողմից։ Այնուամենայնիվ, տարբեր նպաստներն ու արտոնությունները չեն կարող ապահովել սոցիալական և տնտեսական ներառում հասարակության մեջ:
Եթե լսողության և տեսողության խանգարումներ ունեցող անձինք մեր շահառուների թվում են 2005 թվականից, ապա տեղահանվածները մեր շահառուն են դարձել 2020 թվականի պատերազմից հետո, երբ հայտնվեցին պարենային ճգնաշամի վտանգի տակ։ Սերտ համագործակցելով Հայ օգնության ֆոնդի, AYO հարթակի, «Ազնավուր» հիմնադրամի և այլ գործընկերների հետ՝ մենք մասնակցել ենք պարենային օգնության ծրագրին՝ նպաստելու արտակարգ իրավիճակներին արձագանքելու ազգային կարողություններին: Հաշմանդամություն ունեցող անձանց սոցիալական և տնտեսական ներառմանը հասնելու համար AF4SD-ն իրականացրել է մի շարք ծրագրեր՝ երաշխավորելու կրթության և աշխատանքի հավասար հասանելիությունը: