Հայերը դարեր շարունակ հեշտությամբ գաղթել են։ Միգրացիոն հոսքերն ակտիվացել են պատմական դժվարին ժամանակաշրջաններում։
Սեզոնային աշխատանքային միգրացիան և արտերկրից ստացվող դրամական փոխանցումները կարևոր դեր են խաղում Հայաստանի բնակչության զգալի մասի ինքնաբավության գործում։ Չնայած պետության գործադրած ջանքերին` միգրացիայի կառավարումը մնում է ռազմավարական մարտահրավեր, քանի որ այն երկրի վրա ազդում է ժողովրդագրական և տնտեսական առումով:
Եվրոպական միությունը, անդամ պետությունների իրավասու պետական մարմինները (OFII, BAMF) և միջազգային կազմակերպությունները, ինչպիսիք են ICMPD, IOM, Caritas և այլն, աջակցում են Հայաստանի իշխանություններին այս գործում:
Կայուն զարգացման հայկական հիմնադրամը մասնակցել է այս գործընթացին 2005 թվականին, երբ մեկնարկեց ԵՄ կողմից ֆինանսավորվող կամավոր վերադարձի ծրագիրը (AAAS/OFII) և շարունակվում է մինչ օրս: