Ամփոփելով Կայուն Զարգացման Հայկական Հիմնադրամի, Սուրբ Սարգիս բարեգործական կազմակերպության և Սոցիալական Օգնության Հայկական Միության համաֆինանսավորմամբ իրագործվող «Կանանց հզորացումը Հայաստանում» ծրագիրը` տեղեկացնում ենք, որ ֆինանսավորվելու է միայն 3 գյուղատնտեսական բիզնես ծրագիր և 5 մասնագիտական դասընթաց՝ հիմնվելով գործունեության ոլորտի՝ գյուղատնտեսության, և խոցելիության՝ սոցիալապես անապահով լինելու չափորոշիչի հիման վրա։
Ելնելով վերոգրյալից՝ Կայուն Զարգացման Հայկական Հիմնադրամը սույն ծրագրի շրջանակներում մինչև մարտի 10-ը ընդունելու է հայտեր՝ ֆինանսավորելու համար ևս 2 գյուղատնտեսական ծրագիր։
Հիշեցնում ենք, որ ծրագրի շահառուներ կարող են լինել 21-55 տարեկան կանայք, ովքեր բռնի տեղահանվել են Արցախից 2023թ.-ի սեպտեմբերից հետո և ցանկանում են զբաղվել փոքր ձեռնարկատիրական գործունեությամբ գյուղատնտեսության ոլորտում։
Խնդրում ենք հետևել մեր էջին՝ հետագա՝ Կանանց հզորացման նոր ծրագրերին ծանոթանալու համար։
Նախորդ մասնակիցներին խնդրում ենք կրկին ՉԴԻՄԵԼ։
Հայտերի ընդունումը՝ մինչև 2024թ.-ի մարտի 10-ը։
Ծրագրի պայմաններին կարող եք ծանոթանալ հետևյալ հղմամբ՝
Մասնակցության հայտի հղումը ստորև՝