AF4SD

Խոցելի կանանց հզորացումը Հայաստանում 2023

«Խոցելի կանանց հզորացումը Հայաստանում-2023» ծրագիրը համաֆինանսավորվել է Սուրբ Սարգիս բարեգործական հիմնադրամի և Սոցիալական Օգնության Հայկական  Միության կողմից: Ծրագիրն իրականացնում է Կայուն զարգացման հայկական հիմնադրամը։

Ֆրանսիական աքաղաղ մրցույթ 2024թ.

«Ֆրանսիական աքաղաղ» մրցույթը ստեղծվել է Կայուն Զարգացման Հայկական Հիմնադրամի և Սոցիալական Օգնության Հայկական Միության կողմից 2017 թվականին` նպատակ ունենալով նպաստել Հայաստանում ֆրանսերենի տարածմանը:

2024թ.-ին մրցույթին մասնակցել է ավելի քան 2500 աշակերտ:

Խոցելի կանանց հզորացումը Հայաստանում 2023

Կայուն Զարգացման Հայկական Հիմնադրամը և «Արև» բարեգործական կազմակերպությունը 2020 թվականից աշխատում են Հայաստանում խոցելի կանանց հետ, որոնց ամուսինները զոհվել են ավերիչ պատերազմի ժամանակ կամ հաշմանդամություն են ձեռք բերել։ 
«Խոցելի կանանց հզորացում» ծրագրի շրջանակներում 2022 և 2023 թվականներին ֆինանսավորվել է ավելի քան 50 փոքր ձեռնարկություն, որոնցից մի քանիսին աջակցում է «Արև» կազմակերպությունը։

Play Video
Ֆրանսիական աքաղաղ մրցույթ 2023թ.

«Ֆրանսիական աքաղաղ» մրցույթը, որը ստեղծվել է 2017 թվականին Սոցիալական Օգնության Հայկական Միության և Կայուն Զարգացման Հայկական Հիմնադրամի համատեղ ջանքերով, նպատակ ունի նպաստել Հայաստանում ֆրանսերենի տարածմանը և զարգացմանը։

Այն համախմբում է Հայաստանի բոլոր մարզերի ֆրանսախոս պետական ​​և մասնավոր դպրոցների լավագույն աշակերտներին:

Խոցելի կանանց հզորացումը Հայաստանում 2023

Ավստրալիայի կառավարության աջակցությամբ և Կայուն Զարգացման Հայկական Հիմնադրամի կողմից իրականացվող «Խոցելի կանանց հզորացումը Հայաստանում» ծրագրի շրջանակում մասնագիտական վերապատրաստում է անցել 15 կին և 11 փոքր ձեռնարկություն է ստեղծվել  տնտեսության տարբեր ոլորտներում։

Play Video
Խոցելի կանանց սոցիալ- տնտեսական ներառումը Հայաստանում 2022
Play Video

Մտահոգ լինելով 2020 թվականին Արցախում պատերազմից տուժած անապահով ընտանիքների սոցիալ-տնտեսական իրավիճակով` Կայուն Զարգացման Հայկական Հիմնադրամը Սուրբ Սարգիս բարեգործական հիմնադրամի և Սոցիալական Օգնության Հայկական Միության հետ համատեղ 2022թ.-ին իրականացրել է «Խոցելի կանանց սոցիալ- տնտեսական ներառումը» ծրագիրը: Այս ծրագրի շրջանակներում ֆինանսավորվել է 18 փոքր ձեռնարկություն և 18 մասնագիտական ​​ուսուցում:

Ֆրանսիական աքաղաղ մրցույթ 2022թ.

Կայուն զարգացման հայկական հիմնադրամի կողմից 2017 թվականին ստեղծված «Ֆրանսիական աքաղաղ» մրցույթը համախմբում է Երևանի և Հայաստանի այլ մարզերի ֆրանսախոս պետական ​​և մասնավոր դպրոցների լավագույն աշակերտներին։

Մրցույթն ամեն տարի համախմբում է ավելի քան 2000 աշակերտի՝ ֆրանսերենի իրենց գիտելիքները ստուգելու համար:

Play Video

Սպորտային սերունդ 2021 — Սպորտային գույքի հանձնում Գյումրու թիվ 7 դպրոցին

Play Video

2020 թվականից Կայուն Զարգացման Հայկական Հիմնադրամը ՈՒԵՖԱ-ի մանուկների հիմնադրամի հետ համատեղ իրականացնում է «Génération Sport» ծրագիրը, որի նպատակն է խթանել սպորտի տարածումը հայ երիտասարդների շրջանում։

3 տարվա ընթացքում 66 հանրակրթական դպրոց ստացել է դպրոցին անհրաժեշտ մարզագույք։ Ծրագրի իրականացման ընթացքում երեխաների մեծ ուրախության համար իրականացվել են սպորտային միջոցառումներ կամ հանդիպումներ հայտնի մարզիկների հետ։