Երեկ մեկնարկեցին «2020թ.-ի արցախյան պատերազմից տուժած անապահով ընտանիքների կանանց սոցիալ-տնտեսական ներառման ծրագրի» շրջանակներում կազմակերպված մասնագիտական կողմնորոշման դասընթացները:
Այս փուլում մասնակիցները աշխատաշուկայի և ձեռնարկատիրական ոլորտի վերաբերյալ կստանան հիմնարար գիտելիքներ և հմտություններ, որոնք հետագայում կօգնեն ավելի սահուն անցում կատարել մասնագիտական ուսուցման կամ փոքր ձեռնարկության ստեղծման փուլին։
Ծրագիրն իրականացվում է Սուրբ Սարգիս Բարեգործական Հիմնադրամի և Սոցիալական Օգնության Հայկական Միության ֆինանսավորմամբ:


