Խուլեր՝ հնարավոր երկխոսություն։ Խուլ և թույլ լսողություն ունեցող անձանց համար ուսումնական և սոցիալական ինտեգրման կենտրոն

Խուլեր՝ հնարավոր երկխոսություն։ Խուլ և թույլ լսողություն ունեցող անձանց համար ուսումնական և սոցիալական ինտեգրման կենտրոն

2008 թվականին «Խուլ և թույլ լսողություն ունեցող անձանց համար ուսումնական և սոցիալական ինտեգրման կենտրոնի» շրջանակներում ստեղծվեց Դիալոգ կենտրոնը։

Դիալոգ կենտրոնի ուսումնական և սոցիլական ինտեգրման ծառայությունները ապահովում էին  իրավական, հոգեբանական աջակցություն, կազմակերպում էին գրականության և ժեստերի լեզվի դասընթացներ՝ նպատակ ունենալով նպաստել խուլ և թույլ լսողություն ունեցող անձանց վերաինտեգրմանը հասարակության մեջ։

Շուրջ 800 խուլ և թույլ լսողություն ունեցող անձինք ծրագրի շահառուներն են։

Միջոցառումներ`

  • Խուլ և թույլ լսողություն ունեցող անձանց վարորդական իրավունք ունենալու վերաբերյալ իրավական առաջարկը մշակվել և ներկայացվել է ՀՀ կառավարությանը և արժանացել է հավանության։
  • Հայերեն ժեստերի լեզվի ճանաչման իրավական առաջարկը ներկայացվել է ՀՀ կառավարությանը և ընդունվել է Խորհրդարանի կողմից։
  • Ժեստերի լեզվի թարգմանիչների լիցենզավորման գործընթացը մշակվել և ներկայացվել է ՀՀ կառավարությանը և հավանության արժանացել ՀՀ Արդարադատության նախարարության կողմից։
  • Հայերեն ժեստերի լեզվի թարգմանիչների վերապատրաստման համար ուսումնական մոդուլ և ձեռնարկ է մշակվել և տարածվել։
  • Ոչ ֆորմալ կրթությունը դարձավ հասանելի խուլ և թույլ լսողություն ունեցող անձանց համար՝ հայերեն ժեստերի լեզվի ուսուցիչների վերապատրաստման միջոցով։
  • Ավելի քան 800 գրանցված շահառուներ։

Արդյունքները։

  • 2320 ուղեկցման ծառայություններ
  • Ժեստերի լեզվով 1068 սեմինար
  • 300 անձ մասնակցել է ժեստերի լեզվի դասընթացներին
  • Խուլ անձանց համար 219 մասնագիտական վերապատրաստում
  • Սոցիալական աշխատողի կողմից իրականացված 875 հանդիպում
  • Հոգեբանների կողմից իրականացված 871 հանդիպում
  • 885 իրավական խորհրդատվություն
  • «Երկու ճանապարհ» ֆիլմը խուլ անձանց մասին նկարահանվել և արժանացել է «Ոսկե Ծիրան» հատուկ մրցանակի։

Ծրագիրը ֆինանսավորվել է Եվրոպական միության կողմից, համաֆինանսավորվել է Սոցիալական Օգնության Հայկական Միության (ՍՕՀՄ) կողմից։

«Դիալոգ» ծրագիրը շարունակվում է

Ծրագրի անվանում՝ Նոր «Դիալոգ» կենտրոն
Տևողություն՝ 2008 թ.-ի հունվարի 2-ից մինչև 2016թ․ հունվար

Facebook
Instagram
LinkedIn
YouTube
Twitter