Ծրագրային ոլորտները

Միգրացիա

Իր ստեղծումից ի վեր Կայուն Զարգացման Հայկական Հիմնադրամն ակտիվ գործունեություն է ծավալում միգրանտների վերադարձի և վերաինտեգրման հարցերում: Միգրացիայի վերաբերյալ մեր փորձագիտությունը հիմնված է ձեռք բերված գիտելիքների և գործնական իրողությունների վրա: Մենք իրականացնում ենք ոլորտային գնահատումներ, մշակում ենք միգրացիոն քաղաքականության փաստաթղթեր, ճանապարհային քարտեզներ, ձեռնարկներ և գործիքակազմ:

Կրթություն

Կայուն Զարգացման Հայկական Հիմնադրամի նպատակն է հասարակության բոլոր շերտերի և հատկապես առավել խոցելի խմբերի համար ապահովել կրթության հավասար հասանելիությունը: Հիմնադրամն իրականացնում է կրթության ոլորտում նորարարական ծրագրեր, ֆինանսավորում է համալսարանական կրթաթոշակներ, համալրում է դպրոցները և գրադարանները անհրաժեշտ գրականությամբ և սարքավորումներով:

Խոցելի անձինք

Խոցելի խմբերի անձանց իրավունքների խթանումն ու պաշտպանությունը Կայուն Զարգացման Հայկական Հիմնադրամի առաջնահերթություններից մեկն է: Մենք ձգտում ենք նպաստել նրանց սոցիալ-տնտեսական ներառմանը հասարակության մեջ` ապահովելով տեղեկատվության և կրթության հավասար հասանելիությունը:

Ֆրանկոֆոնիա

Ավելի քան մեկ տասնամյակ շարունակ կազմակերպելով Ֆրանկոֆոնիայի լայնածավալ միջոցառումներ` հիմնադրամը նպատակ ունի հզորացնել ֆրանկոֆոն դպրոցների կարողությունները, խթանել ֆրանսերեն լեզվի ուսուցումը Հայաստանի հեռավոր մարզերում և իրականացնել փորձի փոխանակման ծրագրեր երիտասարդների, ինչպես նաև մասնագետների համար:

Շրջակա միջավայր

Պետական և մասնավոր գործընկերներին բազմաբնույթ աջակցություն ցուցաբերելուց բացի` հիմնադրամն իրականացնում է իրազեկման և տեղեկատվական միջոցառումներ՝ նպատակ ունենալով բարելավել շրջակա միջավայրի նկատմամբ դրսևորվող վերաբերմունքը:

Facebook
Instagram
LinkedIn
YouTube
Twitter