Ծրագիրը միտված է նպաստել երեխաների վարքագծի և սոցիալական խնդիրների լուծմանը, նվազեցնելով Հատուկ կրթական համալիրի երեխաների թիվը
Հատուկ նպատակներ՝
- Նպաստել վարքային և սոցիալական խնդիրներ ունեցող երեխաների ներկա իրավիճակի բարելավմանը` «Հատուկ կրթական համալիրի» «Ռեսուրս կենտրոնի» վերափոխման պլանի մշակման և ներդրման միջոցով,
- խթանել ռիսկային երեխաների ինտեգրումը հասարակության մեջ և հանրակրթական դպրոցներում կանխարգելիչ միջոցառումների մեթոդաբանության և անհատական աջակցության մշակման միջոցով:
Ծրագրի գործողությունները՝
- Արդեն մշակված «Ինչ պետք է իմանան անցանկալի վարքի մասին մանկավարժները» ՀՀ կառավարության հաստատմանը` հանրակրթական դպրոցների ուսուցիչների վերապատրաստման ձեռնարկ օգտագործելու նպատակով
- Միաժամանակ անցկացվել է վարքային և սոցիալական խնդիրներ ունեցող երեխաների ուսումնասիրություն (ծննդավայր, նրանց հաճախած դպրոցները 2016-2018 ուս. տարիներին, նրանց տարիքը, սեռը, պատմությունը, ընտանեկան խնդիրները)
- Իրականացվել է 2016-2018թթ ուսումնական տարվա ընթացքում Հատուկ կրթական համալիրից հանրակրթական դպրոց վերադարձած երեխաների թվաքանակի ուսումնասիրություն
- Հաստատված ձեռնարկը բաժանվել է ուսումնական մոդուլների` հրավիրելով ձեռնարկը կազմած մասնագետին
- Կազմակերպվել է դասընթացներ դպրոցների կրթական բաժնի պատասխանատուների համար, ովքեր մտահոգված են երեխաների հակասոցիալական վարքագծով՝ ներգրավելով հոգեբան և սոցիալական աշխատող
- Մշակվել է ռեսուրս կենտրոնի համար նոր կանոնադրություն և ֆինանսական ընթացակարգ՝ ներգրավելով իրավաբան և ֆինանսական մասնագետ
- Կազմակերպվել է հանրային քննարկումներ` մշակված նոր կանոնադրության վերաբերյալ
- Մշակված կանոնադրությունը ներկայացվել է ՀՀ կառավարության հաստատմանը
Ծրագրի արդյունքներ
- Ռեսուրս կենտրոնը կունենա օրինակելի նոր կանոնադրություն և ֆինանսական ընթացակարգ
- Ծրագրի շրջանակներում ստացվել են 2016-2018 ուսումնական տարվա ընթացքում Հատուկ կրթական համալիրից դպրոց վերադարձած երեխաների թվաքանակի ճշգրիտ տվյալները
- Կրթության գծով պատասխանատուները ավելի պատրաստ են եղել արձագանքել երեխաների հակասոցիալական վարքագծի խնդիրներին
- Ռեսուրս կենտրոնը ունեցել է պրոֆեսիոնալ հոգեբան և սոցիալական աշխատող
Ծրագիրը ֆինանսավորվել է Սուրբ Սարգիս բարեգործական հիմնադրամի կողմից:
Իրականացում՝ 2019-2020թթ