Ֆրանսիայի Մոնմորանսի քաղաքի ֆինանսական աջակցության և Սոցիալական Օգնության Հայկական Միության հետ համագործակցության շնորհիվ Արցախյան պատերազմի ժամանակ տեղահանված 25 ընտանիքներ 4 ամսվա ընթացքում կարողացել են օգտվել սննդի և առաջին անհրաժեշտության հիգիենայի պարագաների փաթեթներից:
Ծրագրի նպատակն է նպաստել արցախյան հակամարտության ժամանակ տեղահանված ընտանիքների աղքատության նվազեցմանը` սոցիալական աջակցություն տրամադրելով վերջիններիս:
Ընդհանուր առմամբ, ծրագրում ներգրավվել է 119 մարդ` 69 մեծահասակ և 50 երեխա:
Ծրագրի իրականացում՝ 2021թ․ մայիս-օգոստոս





