Արցախի Հանրապետությունում լայնածավալ ռազմական գործողությունների վերսկսման հետևանքով Հայաստան տեղափոխված արցախցի ընտանիքների սոցիալական ծանր վիճակը հաշվի առնելով՝ Կայուն Զարգացման Հայկական Հիմնադրամը Հայ Օգնության Ֆոնդի (Fund For Armenian Relief ) և Այո հարթակի հետ միասին (Ayo) 2020թ. դեկտեմբերից մարդասիրական օգնություն է տրամադրել 100-ից ավել ընտանիքների:
Ծրագրի արդյունքները՝
Հումանիտար փաթեթներից օգտվել է ավելի քան 500 անձ:
Խոցելի խմբերը Կայուն Զարգացման Հայկական Հիմնադրամի մշտական ուշադրության կենտրոնում են:
Ծրագրի իրականացում՝ 2020թ․ դեկտեմբեր — 2021թ․ մայիս





