Մաքուր Սևան ծրագրի շրջանակում Վեոլիա Հիմնադրամի և Ֆրանս-Հայկական Զարգացման Հիմնադրամի ներկայացուցիչներն այցելեցին Սևանա լճի հանրային լողափեր՝ կատարվող աշխատանքների ստուգման նպատակով:
Արդեն 158 աղբամաններ տեղադրված են հանրային լողափերում: Տեղադրված են նաև բազմաթիվ ցուցանակներ լողափերի մաքրության պահպանման վերաբերյալ: Կայուն Զարգացման Հայկական Հիմնադրամի կամավորները հանգստացողներին բաժանեցին սիմվոլիկ աղբամաններ՝ ներկայացնելով մեր շրջակա միջավայրի պահպանման կարևորությունը:


