«Մաքուր Սևան» ծրագրի փակումը

«Մաքուր Սևան» ծրագրի փակումը

Երեկ՝ սեպտեմբերի 22-ին տեղի ունեցավ Կայուն Զարգացման Հայկական Հիմնադրամի նախաձեռնած և Վեոլիա Հիմնադրամի կողմից ֆինանսավորված Մաքուր Սևան ծրագրի 2017թ.-ի փակումը:


Փակմանը ներկա էին ՖՀԶՀ Հոգաբարձուների խորհրդից պարոն Անդրանիկ Հարությունյանը, Վեոլիա Ջուր ՓԲԸ-ի գլխավոր տնօրեն պարոն Քրիստիան Լըֆեն, ՀՀ Ջրային տնտեսության պետական կոմիտեի նախագահ Արսեն Հարությունյանը, ՀՀ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի անդամ Մուշեղ Կոշեցյանը, «Սևան» ազգային պարկի տնօրեն Վահե Գուլանյանը, ՀՀ Բնապահպանության նախարարության ջրային ռեսուրսների կառավարման գործակալության պետ պարոն Վահան Դավթյանը:


Հանդիպմանը Ֆրանս-Հայկական Զարգացման Հիմնադրամը ամփոփ ներկայացրեց ծրագրի շրջանակներում իրականացված աշխատանքների արդյունքները: Քննարկվեց հետագա համագործակցության տեսլականը:


Ներկաների կողմից ստացած դրական գնահատականը «Մաքուր Սևան» ծրագրին կարող է միայն ոգեշնչել դեպի նորանոր նվաճումներ:

Facebook
Instagram
LinkedIn
YouTube
Twitter