2021թ.-ի մայիսին Ֆրանսիայի (Occitanie / Pyrénées-Méditerranée) տարածաշրջանի ֆինանսավորմամբ և Կայուն զարգացման հայկական հիմնադրամի հետ համատեղ, Սոցիալական Օգնության Հայկական Միությունը (AAAS) մեկնարկել է «Միասնական հայ ժողովրդի հետ» ծրագիրը:
Ծրագրի նպատակն է նպաստել արցախյան հակամարտության ժամանակ տեղահանված ընտանիքների աղքատության նվազեցմանը` սոցիալական աջակցություն տրամադրելով վերջիններիս Հայաստանում երկարաժամկետ վերաբնակեցման համար:
Ծրագրի շրջանակներում կարիքների գնահատմամբ ընտրվել է 30 անապահով ընտանիք: Ընդհանուր առմամբ ծրագրից օգտվում է 160 մարդ՝ 71 մեծահասակ և 89 երեխա:
Ծրագրի իրականացում` 2021թ. մայիս-դեկտեմբեր





