2014 թվականից Կայուն Զարգացման Հայկական Հիմնադրամն իրականացնում է «Ներառում արվեստի միջոցով» ծրագիրը, որը հոգում է Երևան քաղաքի Ղազարոս Սարյանի անվան արվեստի դպրոցի անապահով և փախստական աշակերտների ուսման վարձերը։
Նպատակն է նպաստել երեխաների ինտեգրմանը արվեստի դպրոցի կրթական և մշակութային գործընթացին՝ թույլ տալով նրանց ազատ արտահայտվել և ընձեռել զարգացման հնարավորություններ:
Ծրագրից օգտվում են հիմնականում անապահով ընտանիքների երեխաներ (սոցիալապես անապահով, միայնակ ծնողներ, սիրիահայեր), շնորհալի երեխաներ, հաշմանդամ երեխաներ, բազմազավակ ընտանիքների, ՀՀ Զինված ուժերի սպաների, ինչպես նաև հազվագյուտ երաժշտության գործիք նվագող երեխաներ։
Ծրագրի արդյունքները՝ ընդհանուր առմամբ ծրագրից օգտվել է ավելի քան 250 ուսանող
Ծրագրի իրականացում՝ 2014-2019 թթ





