Շրջակա միջավայրի պահպանումը սկսվում է դպրոցից

Շրջակա միջավայրի պահպանումը սկսվում է դպրոցից

Ընդհանուր նպատակ՝ Դպրոցականներին իրազեկ դարձնել շրջակա միջավայրի պահպանման մարտահրավերներին և թափոնների նվազեցման կարևորությանը:

Թիրախային խումբ՝ Երևան քաղաքի հանրակրթական թվով 5 դպրոց` շուրջ 300 աշակերտ:

Իրականացվող գործողություններ`

  1. Կազմակերպել բնապահպանական թեմայով դասընթաց Երևան քաղաքի հանրակրթական թվով 5 դպրոցներում,
  2. կազմակերպել խմբակ, որի ընթացքում աշակերտները դպրոցի պայմաններում կկարողանան վերամշակել կենցաղային թափոնները,
  3. խմբակների արդյունքում նախատեսվում է կազմակերպել ցուցահանդես՝ «Արվեստ՝ թափոններից» խորագրով:

 Վերջնարդյունք`

Դասընթացի ավարտին մասնակիցներն իրազեկ կլինեն շրջակա միջավայրի պահպանմանը հուզող հարցերին և  մտահոգ՝ դրանց լուծմանը:

Բոլոր մասնակիցներին կտրվեն «Բնության փոքրիկ պաշտպանի» վկայականներ:

Մասնակցությունն անվճար է:

Մասնակցել կարող են ընտրված դպրոցների բոլոր ցանկացող աշակերտները սկսած հինգերորդ դասարանից:

Ծրագիրը ֆինանսավորվել է Վեոլիա հիմնադրամի կողմից:

Facebook
Instagram
LinkedIn
YouTube
Twitter