Ուսումնական կենտրոնը մեկնարկել է 2017թ-ի հունվարին` նպատակ ունենալով նպաստել թիրախային խմբերի խորացված գիտելիքների և հմտությունների ձեռքբերմանը` կազմակերպելով վերապատրաստման դասընթացներ մենեջմենթի, մարքետինգի և ռազմավարության պլանավորման վերաբերյալ` դարձնելով նրանց ավելի մրցունակ և ճկուն: Դասընթացները կազմակերպվում են շատ հմուտ և փորձառու դասընթացավարների և փորձագետների կողմից: Յուրաքանչյուր դասընթացի թեմա պատշաճ կերպով պատրաստվում և հաստատվում է Հիմնադրամի ծրագրերի համակարգողի կողմից: Դասընթացներն իրականացվում են ամսական մեկ անգամ և յուրաքանչյուր հետաքրքրված անձ կարող է մասնակցել` իր տվյալները գրանցելով սահմանված ժամկետում:
Ծրագրի արդյունքները՝ ավելի քան 100 մասնակից
Ծրագրի իրականացումը՝ 2017-2018թթ․





