Կանոնավոր սպորտով զբաղվելը հնարավորություն է տալիս գնահատել արժեքները, ինչպիսիք են հարգանքը, թիմային ոգին, աշխատասիրությունը, քաղաքավարությունը և անձնական հաջողությունները, որոնք կարևոր են երիտասարդների սոցիալական և մասնագիտական ինտեգրման համար:
«Սպորտային սերունդ» ծրագիրն ուներ 2 բաղկացուցիչ մաս: Առաջին մասով նախատեսված էր սպորտային գույքով համալրել ՀՀ տարածքում 15 հանրակրթական դպրոցներ: Վերոնշյալ 15 դպրոցների ընտրությունը կատարվել է մրցութային կարգով: Յուրաքանչյուր դպրոցի մարզագույքի համար նախատեսված է եղել 1.000 000 (մեկ միլիոն) ՀՀ դրամ:
Մրցույթին մասնակցելու համար աշակերտներն իրենց ուսուցիչների հետ միասին պետք է պատրաստեին տեսահոլովակ դպրոցի մասին: Տեսահոլովակը (10 րոպեն չգերազանցող) պետք է պատմեր դպրոցի, դպրոցական կյանքի, աշակերտների սպորտային նվաճումների, համայնքում և շրջակա միջավայրի պահպանման գործում աշակերտների ներգրավվածության և իհարկե դպրոցում սպորտի կարևորության մասին:
Ծրագրի երկրորդ բաղկացուցիչ մասում պետք է հայտարարվեր սպորտային ամիս, որի ընթացքում պետք է կազմակերպվեին մի շարք սպորտային իրադարձություններ, ինչպես նաև միջդպրոցական սպորտային մրցումներ: Միջոցառումների ցանկը համաձայնեցվելու էր ԿԳՄՍ նախարարության հետ: Ինչպես նաև պետք է հրավիրվեին հանրաճանաչ մարզիկներ, ովքեր կկիսվեին իրենց փորձով, կընդգծեին սպորտի կարևորությունը կյանքում և կներկայացնեին իրենց սոցիալական դերը:
Ծրագրի արդյունքները՝
- Տեսանյութերի նկարահանումներին ներգրավվել է 21,938 աշակերտ;
- Մրցույթին հայտ են ներկայացրել ՀՀ բոլոր մարզերից 69 դպրոց;
- 16 դպրոց ստացել է նոր մարզական գույք;
- 3,869 աշակերտ կարողացել է օգտվել նոր մարզագույքից;
- Ծրագրի շահառուներ են հաշմանդամություն ունեցող կամ կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող 256 աշակերտ;
Մարզագույք են ստացել հետևյալ դպրոցները՝
1. Տավուշի մարզ, Չինարիի դպրոց
2. Սյունիքի մարզ, Մեղրիի թիվ 2 դպրոց
3. Շիրակի մարզ, Գյումրու թիվ 30 դպրոց
4. Լոռու մարզ, Վահագնիի դպրոց
5. Երևան, Լսողության խանգարումներ ունեցող երեխաների հատուկ կրթահամալիր
6. Երևան, թիվ 33 դպրոց
7. Կոտայքի մարզ, Ակունքի դպրոց
8. Արմավիրի մարզ, Քարակերտի դպրոց
9. Արմավիրի մարզ, Լեռնագոգի դպրոց
10. Արմավիրի մարզ, Ալաշկերտի դպրոց
11. Արարատի մարզ, Ավշարի դպրոց
12. Արագածոտնի մարզ, Աշնակի դպրոց
13. Վայոց ձորի մարզ, Աղավնաձորի դպրոց
14. Գեղարքունիքի մարզ, Վարդենիսի թիվ 3 դպրոց
15. Գեղարքունիքի մարզ, Սևանի թիվ 4 դպրոց
16. Գեղարքունիքի մարզ, Մեծ Մասրիկի դպրոց
- Կազմակերպվել է 4 մարզական միջոցառում Գյումրու, Սևանի, Լեռնագոգի դպրոցներում և Լսողության խանգարումներ ունեցող երեխաների հատուկ կրթահամալիրում
- 1 սպորտային մարտահրավեր է իրականացվել սոցիալական ցանցերում:





