Կայուն Զարգացման Հայկական Հիմնադրամը «Երեխաների համար ՈՒԵՖԱ հիմնադրամ»-ի հետ համատեղ 2021թ.-ին շարունակում է իրականացնել «Սպորտային սերունդ» ծրագիրը, որի նպատակն է սպորտային մշակույթի խթանումը հայ երիտասարդության շրջանում:
«Սպորտային սերունդ» ծրագիրն ունի 2 բաղկացուցիչ մաս: Առաջին մասով նախատեսված է սպորտային գույքով համալրել ՀՀ տարածքում 25 հանրակրթական դպրոցներ: Վերոնշյալ 25 դպրոցների ընտրությունը կատարվել է մրցութային կարգով: Յուրաքանչյուր դպրոցի մարզագույքի համար նախատեսված է 1.000 000 (մեկ միլիոն) ՀՀ դրամ:
Մրցույթին մասնակցելու համար աշակերտներն իրենց ուսուցիչների հետ միասին պետք է պատրաստեն տեսահոլովակ դպրոցի մասին: Տեսահոլովակը (10 րոպեն չգերազանցող) պետք է պատմի դպրոցի, դպրոցական կյանքի, աշակերտների սպորտային նվաճումների, համայնքում և շրջակա միջավայրի պահպանման գործում աշակերտների ներգրավվածության և իհարկե դպրոցում սպորտի կարևորության մասին:
Ծրագրի շրջանակներում Կայուն Զարգացման Հայկական Հիմնադրամը կազմակերպում է մի շարք սպորտային իրադարձություններ, միջդպրոցական սպորտային մրցումներ, ինչպես նաև հանդիպումներ հանրաճանաչ մարզիկների հետ՝ երիտասարդության շրջանում սպորտային ակտիվությունը խթանելու նպատակով:
Ծրագրի արդյունքները՝
- Տեսանյութերի նկարահանումներին ներգրավվել է 83,325 աշակերտ;
- Մրցույթին հայտ են ներկայացրել ՀՀ բոլոր մարզերից 244 դպրոց;
- 9,892 աշակերտ կարողացել է օգտվել նոր մարզագույքից;
- Ծրագրի շահառուներ են հաշմանդամություն ունեցող կամ կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող 302 աշակերտ;
- Մարզագույք են ստացել հետևյալ դպրոցները՝
- Կազմակերպվել է 2 հատ պաշտոնական մարզագույքի հանձնման արարողություն;
- Կազմակերպվել է 3 հանդիպում հայտնի մարզիկների հետ՝ Արթուր Ալեքսանյանի (հունահռոմեական ըմբշամարտիկ, աշխարհի եռակի չեմպիոն, Եվրոպայի հնգակի չեմպիոն, Օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր, Ամառային Օլիմպիական խաղերի ոսկե և արծաթե մեդալակիր), Նազիկ Ավդալյանի (ծանրամարտի աշխարհի և Եվրոպայի չեմպիոն), Ժիրայր Շաղոյանի (Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի հարձակվող), Արման Ներսեսյանի (այաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի դարպասապահ);
- Կազմակերպվել է 2 մարզական միջոցառում Գյումրու №30 (2020թ. շահառու դպրոց) և Սպիտակի №2 դպրոցներում;
- 1 սպորտային մարտահրավեր է իրականացվել սոցիալական ցանցերում;
- 1 ֆուտբոլային նորաստեղծ թիմ (Կոտայքի մարզ, գյուղ Գեղաշեն) ստացել է ֆուտբոլային մարզահագուստ և գնդակներ։





