Սպորտային սերունդ 2022

Սպորտային սերունդ 2022

Կայուն Զարգացման Հայկական Հիմնադրամը «Երեխաների համար ՈՒԵՖԱ հիմնադրամ»-ի հետ համատեղ 2022թ.-ին շարունակում է իրականացնել «Սպորտային սերունդ» ծրագիրը, որի նպատակն է սպորտային մշակույթի խթանումը հայ երիտասարդության շրջանում:

«Սպորտային սերունդ» ծրագիրն ունի  2 բաղկացուցիչ մաս: Առաջին մասով նախատեսված է սպորտային գույքով համալրել ՀՀ տարածքում 25 հանրակրթական դպրոցներ: Վերոնշյալ 25 դպրոցների ընտրությունը կատարվել է մրցութային կարգով: Յուրաքանչյուր դպրոցի մարզագույքի համար նախատեսված է 1.000 000 (մեկ միլիոն) ՀՀ դրամ:

Մրցույթին մասնակցելու համար աշակերտներն իրենց ուսուցիչների հետ միասին պետք է պատրաստեն տեսահոլովակ դպրոցի մասին: Տեսահոլովակը (10 րոպեն չգերազանցող) պետք է պատմի դպրոցի, դպրոցական կյանքի, աշակերտների սպորտային նվաճումների, համայնքում և շրջակա միջավայրի պահպանման գործում աշակերտների ներգրավվածության և իհարկե դպրոցում սպորտի կարևորության մասին:

Ծրագրի շրջանակներում Կայուն Զարգացման Հայկական Հիմնադրամը կազմակերպում է մի շարք սպորտային իրադարձություններ, միջդպրոցական սպորտային մրցումներ, ինչպես նաև հանդիպումներ հանրաճանաչ մարզիկների հետ՝ երիտասարդության շրջանում սպորտային ակտիվությունը խթանելու նպատակով:

2022թ.-ին մրցույթին մասնակցել է 304 դպրոց:

Facebook
Instagram
LinkedIn
YouTube
Twitter