Ծրագրի նպատակն է նպաստել հատուկ կրթական հաստատությունների ապակենտրոնացման գործընթացին՝ ապահովելով հանրապետական թիվ 1 հատուկ կրթական համալիրի վերափոխումը ռեսուրս և վերականգնողական կենտրոնի։
Հաստատության կարգավիճակի փոփոխության վերաբերյալ մշակվել է 3 օրենսդրական փոփոխություն Կրթության և գիտության նախարարության, Կրթության ազգային ինստիտուտի, հատուկ կրթական համալիրի, ինչպես նաև միջազգային և տեղական փորձագետների կողմից։ Փոփոխությւոնները ներկայացվել են ՀՀ Կրթության և Գիտության Նախարարությանը։
Ռեսուրս կենտրոնը կկազմակերպի մասնագետների վերապատրաստում, մասնագիտական խորհրդատվություններ և վերահսկում, ինչպես նաև հոգեբանա-մանկավարժական վերականգնում վարքային խնդիրներ ունեցող երեխաների համար:
Ծրագրի մեկնարկ՝ 2015 թ․