«Վերադարձ ակունքներին» ծրագիրը նշում է իր 13-րդ տարեդարձը

«Վերադարձ ակունքներին» ծրագիրը նշում է իր 13-րդ տարեդարձը

2005 թվականից սկսած Կայուն Զարգացման Հայկական Հիմնադրամը ՆԻՖԳ-ի (Ներգաղթի և ինտեգրման ֆրանսիական գրասենյակ) և ՍՕՀՄ-ի (Սոցիալական օգնության հայկական միություն) հետ համատեղ իրականացնում է «Վերադարձ ակունքներին» ծրագիրը՝ նպատակ ունենալով աջակցել անկանոն վիճակում գտնվող և կամավոր Հայաստան վերադառնալ ցանկացող անձանց:


Ծրագրի մեկնարկից առ այսօր ավելի քան 1700 հայ Հայաստան է վերադարձել կամավոր վերադարձի օգնության ծրագրով: Ծրագրի շրջանակում 300-ից ավելի փոքր ձեռնարկություններ են ստեղծվել, կազմակերպվել են 70 մասնագիտական դասընթացներ:


Ներկայումս կամավոր վերադարձի ծրագրի շահառուները հնարավորություն ունեն օգտվել ՆԻՖԳ-ի կողմից առաջարկվող վերաինտեգրման 3 տարբեր ծրագրերից. վերաինտեգրում սոցիալական օգնության միջոցով, վերաինտերգում աշխատանքի միջոցով և վերաինտեգրում ձեռնարկության ստեղծման միջոցով:

https://www.facebook.com/pg/FFADFADF/photos/?tab=album&album_id=1794291780603449

Facebook
Instagram
LinkedIn
YouTube
Twitter