2005 թվականից սկսած Կայուն զարգացման հայկական հիմնադրամը ՆԻՖԳ-ի (Ներգաղթի և ինտեգրման ֆրանսիական գրասենյակ) և ՍՕՀՄ-ի (Սոցիալական օգնության հայկական միություն) հետ համատեղ իրականացնում է «Վերադարձ ակունքներին» ծրագիրը` նպատակ ունենալով աջակցել անկանոն վիճակում գտնվող և կամավոր Հայաստան վերադառնալ ցանկացող անձանց:
Այս ծրագիրը համաֆինանսավորվել է երկու մասնաբաժնով 2005 և 2007 թվականներին Փախստականների համար Եվրոպական Ֆոնդի, 2008 թվականին Ֆրանսիայի Ներգաղթի նախարարության և 2009 թվականի նոյեմբերից ի վեր Եվրոպական Միության «Միգրացիա և Ապաստան» ծրագրի կողմից:
Սույն ծրագրի շրջանակներում Փարիզում բացվել է Ընդունման և Կողմնորոշման Կենտրոն, որի առաքելությունն է հետաքրքրված անձանց տրամադրել մանրամասն տեղեկատվություն Հայաստանի տնտեսական և սոցիալ-քաղաքական իրավիճակի վերաբերյալ և կազմակերպել նրանց վերադարձը:
Կենտրոնն առաջարկում է նաև բիզնեսի նախնական ծրագրի մշակում, որն ընթացք է ստանում Հայաստանում Կայուն զարգացման հայկական հիմնադրամի (ԿԶՀՀ) օգնությամբ:
ԿԶՀՀ-ն ապահովում է սոցիալական աջակցություն, մշակում է ծրագրի իրագործելիության ուսումնասիրությունը և վերջապես օգնում է բիզնես ծրագրի իրագործմանը:
Ներկայումս կամավոր վերադարձի ծրագրի շահառուները հնարավորություն ունեն օգտվել ՆԻՖԳ-ի կողմից առաջարկվող վերաինտեգրման 2 տարբեր ծրագրերից. վերաինտեգրում սոցիալական օգնության միջոցով և վերաինտեգրում ձեռնարկության ստեղծման միջոցով:
Ներկայումս 2089 մարդ Հայաստան է վերադարձել կամավոր վերադարձի օգնության ծրագրով:
Ունենք 365 ստեղծված փոքր ձեռնարկություն:
Ծրագիրը ֆինանսավորվել է Եվրոպական Միության և Սոցիալական Օգնության Հայկական Միության կողմից:





