2018թ.-ի հուլիսի 16-ից 21-ն ընկած ժամանակահատվածում Կայուն Զարգացման Հայկական Հիմնադրամը հյուրընկալեց Տաջիկստանի Հանրապետության աշխատանքի, միգրացիայի և զբաղվածության նախարարության միգրացիոն վարչության և ոլորտի այլ կառույցների ներկայացուցիչներից բաղկացած պատվիրակությանը:
Ճանաչողական այցի ընթացքում բազմաթիվ հանդիպումներ էին նախատեսված միգրացիոն ոլորտում ներգրավված ՀՀ պետական տարբեր կառույցների, միջազգային և հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների հետ:


