Փոխըմբռնման հուշագրի ստորագրություն

Փոխըմբռնման հուշագրի ստորագրություն

Ս.թ. փետրվարի 22-ին ՀՀ ՏԿԶՆ միգրացիոն պետական ծառայությունում ստորագրվեց Փոխըմռնման հուշագիր Կայուն Զարգացման Հայկական Հիմնադրամի և ՀՀ ՏԿԶՆ միգրացիոն պետական ծառայության միջև:

Հուշագրի ստորագրումը կնպաստի խորացնել կողմերի միջև համագործակցությունն, ինչպես նաև Հայաստան վերադարձող միգրանտների աջակցության «մեկ պատուհան» ծառայության գործունեության  շարունակականության  ապահովվումը:

Հուշագրի շրջանակներում Կայուն Զարգացման Հայկական Հիմնադրամը նախատեսում է կազմակերպել «մեկ պատուհան» ծառայության գործունեությունը` վերադարձող միգրանտներին տեղեկություններ տրամադրելով վերաինտեգրման նպատակով իրականացվող ծրագրերի, դրանք իրականացնող մարմինների, հատկացվող օգնության տեսակների, ինչպես նաև նրանց կարիքներից ելնելով ուղղորդել համապատասխան կառույցներ: Նախատեսվում է նաև իրականացնել վերադարձի և վերաինտեգրման հարցերով եռամսյակային հանդիպումների կազմակերպման աշխատանքները:

Facebook
Instagram
LinkedIn
YouTube
Twitter