Հոկտեմբերի 12-ին Ֆրանկոֆոնիայի XVII գագաթնաժողովի շրջանակներում Կայուն Զարգացման Հայկական Հիմնադրամը հյուրընկալել էր Քվեբեկի կառավարության պատվիրակության ներկայացուցիչներին, որը գլխավորում էր պարոն Ֆրեդերիկ Դյուֆուրը: Հանդիպմանը ներկա էին նաև Արտաքին գործերի նախարարության Ֆրանկոֆոնիայի և միջազգային համերաշխության բաժնի տնօրեն տիկին Մոդ-Անդրե Լեֆեբրեն, Քվեբեկի կառավարության LOGIQ-ի ծրագրերի փոխտնօրեն Ստեֆան Կերյերը, միջազգային հարցերով խորհրդատու տիկին Մարի Բելգերը և գրաֆիտի նկարիչ Վունան:
Այն հիանալի առիթ էր բացահայտելու քվեբեկցի նկարչուհի Վունայի նկարները, որոնցից 2 գեղեցիկ ստեղծագործություն պատվիրակությունը մեծ հաճույքով նվիրեց ֆրանս-հայկական զարգացման հիմնադրամին և Երևանի թիվ 56 դպրոցին:


