Ունենալով մեծ ներդրում Ֆրանկոֆոնիայի ոլորտում՝ Կայուն զարգացման հայկական հիմնադրամը ջանքեր է գործադրում Հայաստանում ֆրանսերենի տարածման և զարգացման համար՝ Ֆրանկոֆոնիայի ամսվա ընթացքում կազմակերպելով ֆրանսախոս միջոցառումներ:
Ծրագրի շահառուներնեն՝ դպրոցականները, ֆրանսերեն դասավանդողները, ֆրանկոֆոն ուսանողները:
Միջոցառում 1 : «Ֆրանսիական աքաղաղ» ֆրանսերենի մրցույթ՝ նախատեսված ֆրանսերեն ուսուցանող դպրոցների 4-րդ – 12-րդ դասարանների աշակերտների համար:
Միջոցառում 2 : Թարգմանության մրցույթ ուսանողների համար:
Միջոցառում 3 : Պլաստիկ արվեստների մրցույթ դպրոցականների համար:
Միջոցառում 4: «Իմ նորարարությունը ֆրանսերենի համար» (ֆրանսերենի ուսուցիչների համար նախատեսված մրցույթ):
Ծրագրի արդյունքները:
Ավելի քան 2 000 աշակերտ և ուսանող յուրաքանչյուր տարի մասնակցում է վերոնշյալ միջոցառումներին:





