Այսօր Երևանի Սիրահարների այգում տեղի ունեցավ «Ֆրանկոֆոնիայի կախարդանքը» խորագրով փառատոնը:
Այցելուներն առիթ ունեցան ներկա լինել «Ֆրանսիան իմ պատկերացմամբ» պլաստիկ արվեստների ցուցահանդես-մրցույթին, ինչպես նաև Ղ. Սարյանի անվան արվեստի դպրոցի սաների ֆրանսիական դասական երաժշտության համերգին:
Փառատոնն իր ներկայությամբ էր պատվել Հայաստանում Ֆրանսիայի դեսպան պարոն Ժոնաթան Լաքոտը:


