Հրազդանի թիվ 11 դպրոցում պաշտոնապես բացվեց ֆրանսերեն լեզվի խորացված ուսուցման համար նախատեսված Շառլ Ազնավուրի անվան դասարանը։
Ծրագիրն իրականացվել է Կայուն Զարգացման Հայկական Հիմնադրամի և Ստեփան Գիշյան բարեգործական հիմնադրամների համագործակցության արդյունքում։
Աշակերտները այս դասարանում շաբաթվա բոլոր օրերին 2 ժամով ֆրանսերեն կսովորեն, իսկ նրանք ովքեր կցանկանան ավելի խորացնել իրեն գիտելիքները կկարողանան անվճար հիմունքներով հավելյալ պարապմունքների մասնակցել։ Դասարանը հագեցած է ժամանակակից տեխնիկայով և ֆրանսերեն գրականությամբ:


