Ֆրանսերենի ակումբ

Ֆրանսերենի ակումբ

Կայուն Զարգացման Հայկական Հիմնադրամը 2018թ. դեկտեմբերին մեկնարկել է Ֆրանսերենի ակումբ ծրագիրը Հրազդանի թիվ 11 դպրոցում:

Սա մի արտադպրոցական ծրագիր էր, որն արժևորում էր ֆրանսերեն լեզուն, ինչպես նաև այն կիրառելի դարձնելու ոչ ֆորմալ մոտեցումները (խաղեր, խոհանոցային աշխատանքներ, բեմադրություններ, բանավեճեր, դերախաղեր և այլն)։

Ծրագիրը հիանալի հնարավորություն էր ընձեռում նաև ֆրանսերենի մասնագետներին, ինչպես նաև բոլոր ֆրանկոֆոններին և ֆրանկոֆիլներին համախմբվելու մեկ տանիքի տակ, կատարելու կինոդիտումներ, քննարկումներ տարբեր թեմաների շուրջ, մտքերի, գաղափարների փոխանակում, ծրագրերի մշակում, համագործակցություն գրադարանների, հասարակական կազմակերպությունների հետ։

Ծրագրի իրականացում՝ 2018-2019թթ

Facebook
Instagram
LinkedIn
YouTube
Twitter