Կայուն Զարգացման Հայկական Հիմնադրամն իր գործունեությամբ նպաստում է ֆրանկոֆոն դպրոցների կարողությունների ամրապնդմանը՝ ստեղծելով հարմարավետ սենյակներ:
Իրականացվում են բոլոր անհրաժեշտ պայմանները՝ դպրոցներում ֆրանսերենի ուսուցման բարձր որակ ապահովելու համար։
Սենյակներն ունեն հարմարավետ կահույք և հարուստ գրադարան՝ ընթերցանության անկյունով, որն աշակերտների ամենասիրելի հատվածն է։
Դասասենյակները հագեցած են համակարգչով, պրոյեկտորով, ինտերակտիվ գրատախտակով և հեռուստացույցով։
2018թ.-ից ի վեր ստեղծվել է 6 դասասենյակ`
2018 – Հրազդանի թիվ 11 դպրոց*
2019 – Հրազդանի թիվ 8 դպրոց*
2019 – Իջևանի թիվ 1 դպրոց*
2019 – Սպիտակի թիվ 2 դպրոց
2020 – Գյումրու թիվ 10 դպրոց*
2021 – Ազատանի միջնակարգ դպրոց
*Համաֆինանսավորում Ստեփան Գիշյան բարեգործական Հիմնադրամի կողմից:





