Հայաստանում ֆրանսիական համալսարան հիմնադրամում այսօր տեղի ունեցավ “Ֆրանսիական Աքաղաղ” մրցույթի եզրափակիչ փուլը: Ողջույնի խոսքով հանդես եկան համալսարանի ռեկտոր պարոն Բերտրան Վենարը և Կայուն Զարգացման Հայկական Հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահ պարոն Ալեն Տուհադյանը:
Շնորհակալություն ենք հայտնում Հայաստանում ֆրանսիական համալսարանին, որն իր հյուրընկալ դռները բացեց երկրորդ փուլի մասնակիցների առջև:
Մրցույթը կազմակերպվել է Կայուն զարգացման հայկական հիմնադրամի և Սոցիալական օգնության հայկական միության կողմից:


