Ապրիլի 29-ին տեղի ունեցավ «Ֆրանսիական աքաղաղ» ֆրանսերենի մրցույթի հանդիսավոր մրցանակաբաշխությունը։
Այս տարի ՀՀ բոլոր մարզերից մրցույթին մասնակցել է ավելի քան 2000 աշակերտ։
Հիացած ենք մեր երեխաների փայլուն գիտելիքներով և նպատակասլացությամբ։
Շնորհավորում ենք մրցույթի բոլոր մասնակիցներին։
Մրցույթն իրականացվում է Կայուն Զարգացման Հայկական Հիմնադրամի և Սոցիալական Օգնության Հայկական Միության համատեղ ջանքերի շնորհիվ «Ֆրանկոֆոնիայի ամիսը Հայաստանում» ծրագրի շրջանակներում:


