Սույն թվականի հուլիսի 3-ին «Ազնավուր» կենտրոնում տեղի ունեցավ «Ֆրանսիական աքաղաղ» ֆրանսերեն լեզվի մրցույթի հաղթողների մրցանակաբաշխությունը: Միջոցառումն իր ներկայությամբ էր պատվել Հայաստանում Ֆրանսիայի դեսպան պարոն Ժոնաթան Լաքոտը:
Մրցանակները հանձնեց ՖՀԶՀ-ի հոգաբարձուների խորհրդի նախագահ պարոն Ալեն Տուհադյանը:


