Հայաստանում Ֆրանկոֆոնիայի ամսվա շրջանակներում Կայուն Զարգացման Հայկական Հիմնադրամը հինգերորդ տարին անընդմեջ իրականացնում է «Ֆրանսիական աքաղաղ» մրցույթը։
2017 թ.-ին Կայուն Զարգացման Հայկական Հիմնադրամի կողմից ստեղծված «Ֆրանսիական աքաղաղ» լեզվի մրցույթը համախմբում է Երևանի և Հայաստանի այլ մարզերի ֆրանսախոս դպրոցների լավագույն աշակերտներին։
Մրցույթը նախատեսված է IV-XII դասարանների աշակերտների համար և ունի 5 տարիքային կարգ։ Մրցույթի առաջին փուլը տեղի է ունենում մասնակից դպրոցներում։ Հաղթողներն ընտրվում են կենտրոնացված վերջնական թեստից հետո:
2022 թ.-ին մրցույթին մասնակցել է ավելի քան 2000 աշակերտ ավելի քան 100 դպրոցից։ Կրկին փոքրիկ ֆրանսախոսների գիտելիքները կարողացան տպավորել կազմակերպիչներին, իսկ լավագույն աշակերտները պարգևատրվեցին։
Իր ստեղծման օրվանից մրցույթն ունեցել է ավելի քան 6000 մասնակից:
Ծրագիրն իրականացվում է Կայուն Զարգացման Հայկական Հիմնադրամի կողմից՝ Սոցիալական օգնության հայկական ասոցիացիայի հետ համատեղ:





