Ծրագիրը նպաստեց համայնքային զարգացմանը՝ համայնքային ՀԿ-ների ինստիտուցիոնալ և մեթոդաբանական կարողությունների հզորացման միջոցով և մասնակցային ժողովրդավարության հիման վրա աջակցեց տեղական ինքնակառավարման մարմինների հետ համագործակցությանը։
Միջոցառումներ`
- Տեղական ՀԿ-ների ինստիտուցիոնալ և մեթոդաբանական կարողությունները հզորացել են ֆոնդահայթայթման, ռազմավարական պլանավորման, դրամաշնորհների կառավարման վերաբերյալ դասընթացների և սեմինարների կազմակերպման միջոցով։
- Տարածաշրջանային մակարդակում քաղաքացիական հասարակության կազմակերպությունների դերը ավելացել է տեղական ինքնակառավարման մարմինների և Հկ-ների միջև երկխոսության խթանման միջոցով։
- Ծնողական խմբեր իրենց մասնակցությամբ աջակցել և խրախուսել են քաղաքականության մշակման գործընթացին։
Արդյունքները`
- Յուրանքաչյուր մարզից 20 կազմակերպություն մասնակցել է դասընթացներին
- 10 մարզերից և Երևանից 208 ՔՀԿ-ներ (346 ներկայացուցիչ) ավելացրել են իրենց կարողությունները
- 208 ՔՀԿ-ներ մշակել են իրենց ռազմավարական ծրագրերը
- 208 համանքային կազմակերպություն ավելացրել են իրենց գիտելիքները դրամաշնորհների կառավարման հարցում
- Երևանում և բոլոր մարզերում տեղի է ունեցել շահառուների միջև երկխոսություն
- Մասնակից ՔՀԿ-ները արդեն սկսել են մշակել իրենց ծրագրային գաղափարները և ներդրել են համապատասխան վեբ ռեսուրսներ ֆոնդահայթայթման համար։
- Մասնակցային ժողովրդավարության ամրապնդմանը նվիրված 11 հանրային քննարկում է կազմակերպվել (մեկական յուրաքանչյուր մարզում և մայրաքաղաքում)
- Երևանում կլոր սեղան քննարկում է անցկացվել ՀՀ մարզերի պատվիրակների մասնակցությամբ
- ՔՀԿ առաջնորդների, հասարակական նախաձեռնությունների և ծնողական խմբերի համար ձեռնարկ մշակվել և բաժանվել է բոլոր շահագրգիռ կողմերին
- 10 մարզերից և Երևանից 208 ՔՀԿ-ներ (346 ներկայացուցիչ), հասարակական նախաձեռնություններ, ծնողական խմբեր ավելացրել են իրենց ինստիտուցիոնալ կարողությունները:Ծրագրի մեկնարկի ամսաթիվը` 2014թ․ հոկտեմբերի 1