2020թ.-ի արցախյան պատերազմից տուժած անապահով ընտանիքների կանանց սոցիալ-տնտեսական ներառման ծրագիր

2020թ.-ի արցախյան պատերազմից տուժած անապահով ընտանիքների կանանց սոցիալ-տնտեսական ներառման ծրագիր

44-օրյա պատերազմի ավարտից անմիջապես հետո և ողջ 2021թ-ի ընթացքում Կայուն Զարգացման Հայկական Հիմնադրամն իր գործընկեր կառույցների հետ համագործակցելով՝ աջակցություն է ցուցաբերել Արցախից տեղահանված ավելի քան 1000 անձի, ինչպես նաև պատերազմի ժամանակ զոհված 50 զինծառայողի ընտանիքի:

Մտահոգ լինելով պատերազմից տուժած խոցելի ընտանիքների սոցիալ-տնտեսական իրավիճակով՝ Կայուն Զարգացման Հայկական Հիմնադրամը Սուրբ Սարգիս Բարեգործական Հիմնադրամի և Սոցիալական Օգնության Հայկական Միության հետ համատեղ հունվարի 2022թ.-ին մեկնարկել է մի նոր ծրագիր, որը թույլ կտա տնտեսական գործունեության և կայուն եկամտի ապահովման միջոցով նպաստել զոհված և հաշմանդամություն ստացած զինծառայողների կանանց սոցիալ-տնտեսական ներառմանը:

Ծրագիրը բաղկացած է հետևյալ փուլերից՝

«Մեկնարկային փուլ», որի ընթացքում մասնակիցները աշխատաշուկայի և ձեռնարկատիրական ոլորտի վերաբերյալ կստանան հիմնարար գիտելիքներ և հմտություններ, որոնք հետագայում կօգնեն ավելի սահուն անցում կատարել մասնագիտական ուսուցման կամ փոքր ձեռնարկության ստեղծման փուլին։

«Մասնագիտական ուսուցման և ուղղորդման փուլ», որի ընթացքում մասնակիցները ձեռք կբերեն նոր մասնագիտություն կամ կհմտանան իրենց մասնագիտության մեջ՝ հետագայում աշխատանքի տեղավորվելու կամ փոքր ձեռնարկություն ստեղծելու նպատակով:
Դասընթացներին զուգահեռ մասնակիցները կստանան նաև բիզնես ոլորտին հատուկ անհատական խորհրդատվություն։

«Փոքր ձեռնարկության ստեղծման փուլ», որի ընթացքում մասնակիցները կներկայացնեն իրենց ձեռնարկատիրական գաղափարները, կկարողանան մշակել բիզնես ծրագիր և այսպիսով կհավակնեն մինչև 1 500 000 ՀՀ դրամի չափով դրամաշնորհի։ Ներկայացված ծրագրերը կդիտարկվեն և կգնահատվեն Կայուն Զարգացման Հայկական Հիմնադրամի հանձնաժողովի կողմից:

Հանձնաժողովը իրավասու է մերժել կամ հաստատել ներկայացված ծրագրերը:

Ֆինանսավորված ծրագրերը կվերահսկվեն 6 ամսվա ընթացքում:

Նախատեսվում է ֆինանսավորել 30 մասնագիտական դասընթաց և 15 ձեռնարկատիրական գաղափար:

*****

Ծրագրին մասնակցության հայտ է ներկայացրել 124 կին, նրանցից 65-ը մասնակցել են ծրագրի առաջին փուլին: 

Առաջին փուլի դասընթացի մասնակիցները ձեռք են բերել գործնական գիտելիքներ աշխատաշուկայի վերաբերյալ, ինչպես նաև ձեռնարկատիրական ոլորտին բնորոշ հմտություններ:

2022թ.-ի ապրիլի վերջում ծրագրի մասնակից կանայք հանձնաժողովին են ներկայացրել իրենց կազմած ձեռնարկատիրական նախագծերը՝ ֆինանսական աջակցություն ստանալու նպատակով:

Հանձնաժողովը հավանության է արժանացրել 18 ձեռնարկատիրական նախագիծ և 18 մասնագիտական դասընթացի դիմում:

Արդյունքները՝ շուտով…

Facebook
Instagram
LinkedIn
YouTube
Twitter