AF4SD

Կայուն զարգացման հայկական հիմնադրամը (ԿԶՀՀ) ստեղծվել է 2004 թվականին Սոցիալական Օգնության Հայկական Միության կողմից՝ նպատակ ունենալով նպաստել Հայաստանի կայուն զարգացմանը: Այն կենտրոնացնում է իր գործունեությունը միգրանտների, հաշմանդամություն ունեցող անձանց և հասարակության այլ խոցելի խավերի իրավունքների խթանման և պաշտպանության վրա: Հիմնադրամն ակտիվորեն ներգրավված է նաև Ֆրանկոֆոնիայի և շրջակա միջավայրի պաշտպանության հարցերում: Նրա ծրագրերը համահունչ են եվրոպական և միջազգային կառույցների, զարգացման գործակալությունների և Հայաստանի իշխանությունների առաջնահերթություններին: