Կայուն Զարգացման Հայկական Հիմնադրամը ՈՒԵՖԱ-ի մանուկների հիմնադրամի հետ համագործակցությամբ 2022 թվականին շարունակել է «Սպորտային սերունդ» ծրագիրը, որի նպատակն է խթանել մարզական ակտիվությունը հայ երիտասարդների շրջանում։
Երիտասարդներին և երեխաներին մոտիվացնելու և իրենց ներուժն օգտագործելուն նպաստելու համար ծրագրի առաջին մասը նախատեսում էր 25 դպրոցների համար մարզագույքի տրամադրում, հիմնականում գյուղական համայնքներում:
Մասնակցելու համար դպրոցներն ուղարկել են տեսանյութեր՝ նկարահանված աշակերտների կողմից: Այս կարճ տեսանյութերը պետք է պատմեին դպրոցական կյանքի, համայնքում աշակերտների ներգրավվածության և շրջակա միջավայրի պաշտպանության մասին՝ ծրագրի թիմի կողմից սահմանված չափանիշներին համապատասխան: Ֆիլմը պետք է ընդգծեր աշակերտների մոտիվացիան՝ ցույց տալով նրանց ձեռքբերումները սպորտի ոլորտում։
Ծրագրի շրջանակներում Կայուն Զարգացման Հայկական Հիմնադրամը կազմակերպել է նաև սպորտային միջոցառումներ, մրցույթներ, մարտահրավերներ և հանդիպումներ հայտնի մարզիկների հետ:
Ծրագիրը նպաստում է նաև հաշմանդամ երեխաներին սպորտային միջոցառումների մեջ ընդգրկելուն:
Մրցույթին մասնակցեու հայտ է ուղարկել 304 դպրոց:
|Կրթություն|Սպորտային սերունդ 2020|Սպորտային սերունդ 2021|Սպորտային սերունդ 2022|Կրթաթոշակներ|