AF4SD

ԿՐԹՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ

Կրթությունը Հայաստանում ոչ թե արտոնություն է, այլ հասարակական իրավունք։ Յուրաքանչյուր ընտանիք, անկախ իր սոցիալական կարգավիճակից, ձգտում է լավագույն կրթությունը տալ իր երեխաներին։

Հայաստանում գրագիտության մակարդակը ամենաբարձրերից մեկն է աշխարհում և այն մոտենում է 100%-ին։
Այնուամենայնիվ, այլ խոչընդոտների ֆոնին երկու համակարգային խնդիրներ խանգարում են համապատասխան կրթություն ստանալուն:

Մի կողմից, տասնամյակների ընթացքում ինստիտուցիոնալ կարողությունների սխալ կառավարումը հանգեցնում է շենքերի և դպրոցական տեխնիկայի մաշվածության: Մյուս կողմից, ուսման վարձերի աճը ծանր ֆինանսական բեռ է ուսանողների համար:

ՈՒԵՖԱ-ի Մանուկների հիմնադրամի և ՍՕՀՄ-ի աջակցությամբ Կայուն Զարգացման Հայկական Հիմնադրամը մարզագույք է տրամադրել Հայաստանի ավելի քան վաթսուն դպրոցի  և հոգացել է ուսանողներին ուսման վարձերի համար: