«Ֆրանսիական աքաղաղ» մրցույթը, որը ստեղծվել է 2017 թվականին Սոցիալական Օգնության Հայկական Միության և Կայուն Զարգացման Հայկական Հիմնադրամի համատեղ ջանքերով, նպատակ ունի նպաստել Հայաստանում ֆրանսերենի տարածմանը և զարգացմանը։
Ամեն տարի այս միջոցառումը համախմբում է ՀՀ բոլոր մարզերի ֆրանսախոս դպրոցների լավագույն աշակերտներին:
Ավանդաբար մարտին կազմակերպված այս մրցույթն ունի երկու փուլ. առաջին փուլը տեղի է ունենում մասնակից դպրոցներում, որին հաջորդում է եզրափակիչը Հայաստանում Ֆրանսիական Համալսարանում:
Տարեցտարի «Ֆրանսիական աքաղաղ» մրցույթի մասնակիցների թիվն աճում է, իսկ վերջիններիս գիտելիքները չեն դադարում զարմացնել իրենց բարձր մակարդակով:
2023 թվականից` Հայաստանում Ֆրանսիական Համալսարանից զատ, «Ֆրանսիական աքաղաղ» մրցույթի գործընկեր են հանդիսանում Հայաստանում Ֆրանսիայի դեսպանատունը և ֆրանսիական ինստիտուտը։