Կարողությունների զարգացման դասընթաց՝ նվիրված գյուղատնտեսական ծրագրերի և փոքր ձեռնարկությունների հարկային ռեժիմի, ձեռնարկատիրական հմտությունների և հաշվապահական հիմունքների վերաբերյալ:
2024 թվականի փետրվարի 1-ին և 2-ին կազմակերպվեց երկօրյա վերապատրաստման դասընթաց, որը կենտրոնացած էր ծրագրին մասնակցող տեղահանված կանանց համար ձեռնարկատիրական և հաշվապահական հիմունքների կարողությունների զարգացման վրա:
Երկօրյա ինտենսիվ դասընթացի ընթացքում ապագա շահառուները ծանոթացան բիզնես-պլան մշակելուն, մասնակցեցին հաշվապահական հաշվառման հիմունքների վերաբերյալ դասընթացին և ստացան գիտելիքներ իրենց գաղափարները կայուն և կենսունակ դարձնելու համար։
Սեմինարից հետո մասնակիցներն իրենց ծրագրերը կներկայացնեն ֆինանսավորման հանձնաժողովին: Կայուն Զարգացման Հայկական Հիմնադրամի և «Արև» Ընկերության խորհրդի անդամների կողմից ձևավորված Ֆինանսավորման համատեղ հանձնաժողովը կընտրի առավել կենսունակ գաղափարները:
«Խոցելի կանանց հզորացում Հայաստանում» ծրագիրը համաֆինանսավորվում է Սուրբ Սարգիս բարեգործական հիմնադրամի և Սոցիալական Օգնության Հայկական Միության կողմից և իրականացվում է Կայուն զարգացման հայկական հիմնադրամի կողմից։