«Կանանց հզորացումը Հայաստանում» ծրագրի շրջանակներում 2023 թվականի ապրիլի 3-ին և 4-ին կազմակերպվեց ձեռնարկատիրական հմտությունների կարողությունների զարգացման դասընթաց։
Մասնակիցները ձեռք բերեցին հիմնական հմտություններ աշխատաշուկայի և ձեռներեցության վերաբերյալ:
Հանդիպման քննարկումները և հանձնարարված առաջադրանքների կատարումը կօգնեն մասնակիցներին դիմել ծրագրի ֆինանսական աջակցությունը մասնագիտական վերապատրաստման և/կամ փոքր ձեռնարկություն ստեղծելու համար:
«Կանանց հզորացումը Հայաստանում» ծրագիրն իրականացվում է «Արև» ընկերության աջակցությամբ` Կայուն Զարգացման Հայկական Հիմնադրամի կողմից։
