AF4SD

Ավստրալիայի ուղղակի օգնության ծրագիր Հայաստանում կանանց հզորացման համար

Կանանց հզորացումը փոքր ձեռնարկության ստեղծման և մասնագիտական ուսուցման միջոցով այն հաջող մոդելներից  էր, որն անցյալ տարի կիրառեցինք վերջին պատերազմից տուժած կանանց օգնելու նպատակով:

2023թ.-ին Ավստրալիայի կառավարությունն աջակցեց մեր նախաձեռնությանը` նպաստելու կանանց ինքնուրույնության և ինքնաբավության հասնելու մեր առաքելությանը:

Ծրագրի շահառուները կանայք են, որոնց ամուսինները զոհվել կամ հաշմանդամ են դարձել 2020 թվականի պատերազմի ժամանակ։

Այս ծրագրի շրջանակներում 2023 թվականին ֆինանսավորվել է 11 փոքր ձեռնարկություն և տասնհինգ մասնագիտական ուսուցում։

2024 թվականին «Ուղղակի օգնության» ծրագրի շրջանակում կֆինանսավորվեն ևս 15 փոքր ձեռնարկություն և 15 մասնագիտական դասընթաց Արցախից տեղահանված կանանց համար: