Աջակցություն Սուրբ Սարգիս բարեգործական հիմնադրամի կողմից
Հատուկ ուշադրություն դարձնելով այն կանանց վրա, որոնց ամուսինները զոհվել կամ հաշմանդամ են դարձել 2020թ. Ադրբեջանի կողմից սանձազերծած պատերազմի ժամանակ, մեր ընդհանուր նպատակն է նվազեցնել աղքատությունը և բարձրացնել կանանց հզորացումը Հայաստանում:
Համոզված ենք, որ կանանց հզորացումը կարևոր է դրական փոփոխություններ ստեղծելու և կայուն զարգացման հասնելու համար:
Տրամադրելով անհրաժեշտ աջակցություն, ռեսուրսներ և վերապատրաստումներ՝ նպատակ ունենք բարելավել խոցելի կանանց և նրանց ընտանիքների կյանքը՝ հնարավորություն տալով նրանց դառնալ ինքնաբավ և ֆինանսապես անկախ:
«Սուրբ Սարգիս» բարեգործական հիմնադրամը և Սոցիալական Օգնության Հայկական Միությունն արդեն մի քանի տարի է, ինչ միասին աշխատում են Հայաստանում խոցելի կանանց սոցիալական պաշտպանվածության կայուն ամրապնդման ուղղությամբ:
Մեր նպատակին հասնում ենք մասնագիտական դասընթացներ կազմակերպելով և փոքր ձեռնարկությունների ստեղծմանը նպաստելով։
Այս նախաձեռնությունների միջոցով կանանց հնարավորություն ենք տալիս զարգացնել իրենց անհրաժեշտ հմտություններն ու գիտելիքները՝ եկամուտ ստանալու, իրենց ընտանիքներին օգնելու և ավելի պայծառ ապագա կառուցելու համար:
Ստեղծելով տևական ազդեցություն խոցելի կանանց կյանքի վրա՝ մենք պատկերացնում ենք մի ապագա, որտեղ այդ կանայք կարող են ազատվել կախվածության ցիկլից և վարել արժանապատիվ կյանք:
2022 թվականին ֆինանսավորվել է 18 փոքր ձեռնարկություն և 18 մասնագիտական դասընթաց։ Սուրբ Սարգիս բարեգործական հիմնադրամը շարունակել է աջակցել ծրագրին նաև 2023 թվականին։ Այսպիսով, ֆինանսավորվել են 21 մասնագիտական դասընթաց և 22 փոքր ձեռնարկություն, այդ թվում՝ փախստական կանանց համար։
«Խոցելի կանանց հզորացում» ծրագիրը ֆինանսավորվում է Սուրբ Սարգիս բարեգործական հիմնադրամի կողմից:
|Մեր աշխատանքը|Կանանց հզորացում|Ավստրալիայի ուղղակի օգնություն|Աջակցություն Սուրբ Սարգիս ԲՀ կողմից|Արև կազմակերպության ծրագիր|